Քաղաքական09:44, 29 Օգոստոս 2025
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկերոջ՝ Մարկո Ռուբիոյի հետ:
Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման նպատակով իրականացվող աշխատանքները, Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակն ու հրադադարի հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև Սիրիայի շուրջ վերջին զարգացումներն ու երկկողմ հետաքրքրության այլ հարցեր;
Թուրքիայի արտգործանախարարության աղբյուրներից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը գործընկերոջ հետ զրույցում շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում անել այն, ինչն իր պատասխանատվության շրջանակներում է:
Գազայի վերաբերյալ քննարկումների ժամանակ Ֆիդանը նշել է այնտեղ հումանիտար իրավիճակի հնարավորինս արագ բարելավման անհրաժեշտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |