Տարածաշրջան13:13, 01 Սեպտեմբեր 2025
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ համագործակցությունը և տարածաշրջանային հարցեր։
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են նաև հացահատիկային միջանցքի վերագործարկմանը, էներգետիկ նախագծերին, առևտրի ծավալի ավելացմանը, Գազայում տիրող իրավիճակին և Սիրիայի զարգացումներին։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Էրդողանը նշել է, որ այդ հակամարտության արդար և մնայուն խաղաղությամբ վերջ դնելուն միտված Թուրքիայի ջանքերը շարունակվում են և համոզմունք է հայտնել, որ Ստամբուլի բանակցությունները նպաստել են խաղաղության գործընթացին։
Խոսելով նաև Հարավային Կովկասից՝ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն մնայուն խաղաղության, և որ Կովկասում մնայուն կայունությունը կլինի ի շահ Թուրքիայի և Ռուսաստանի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |