Տնտեսական11:08, 01 Սեպտեմբեր 2025
Թուրքիայի ու Չինաստանի նախագահները քննարկել են տնտեսական համագործակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՆԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը, Սիրիայի զարգացման համար հնարավոր համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների միջև ընթացիկ խորհրդակցությունների և համագործակցության մեխանիզմների պարբերաբար գործարկման վերբերյալ։
Բացի այդ նախագահներն անդրադարձել են են երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։
Էրդողանը նշել է, որ երկկողմ առևտուրը պետք է աջակցվի ներդրումներով: Նրա խոսքով՝ հատկապես մեծ է թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժը։
Նախագահ Էրդողանը շեշտել է «Միջին միջանցք»-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համաձայնեցման համար համատեղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |