• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:51, 02 Սեպտեմբեր 2025

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողանը, ի պատասխան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի մասին հարցին, ասել է.


«Հավատում եմ, որ Հարավային Կովկասը Ալլահի կամոք հասնելու է խաղաղության»:

Ապա հավելել, Սպիտակ տանը դրված ստորագրությունները, անշուշտ, արագություն են հաղորդել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության ճանապարհին զգալիորեն հաղթահարել են անհարթությունները և հասել են վերջին կետին։ Մենք մանրամասն քննարկում ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը նույն կետում են, նայում են նույն ուղղությամբ»,-հավելել է Էրդողանը:

Անդրադառնալով արդեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրին՝ վերջինս ասել է, որ այդ հարցում որև խնդիր և կամ տարբերություն չկա: 

«Պարոն Իլհամն այս հարցում իր վրա ավելի քան վստահ է։ Ավելին, ԱՄՆ այցի ընթացքում այդ հանդիպումն ու զրույցը կարծես որոշիչ է դարձել նրանց այս ուղղությամբ ձեռնարկելիք քայլերի համար»,-ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում ցամաքային և երկաթգծային ուղիները ակտիվանալու են, սահմանային անցակետերը բացվելու են, իսկ առևտրի գլխավորությամբ՝  բազմաթիվ ոլորտներում դրական տեղաշարժ է գրանցվելու:

Վերջինս նաև իր կողմից նշվածները չափազանց կարևոր է համարել: 

Ամփոփելով իր խոսքը՝ Էրդողանն ասել է, որ իրենք նույնպես դրական ազդեցություն են ունենալու այդ ոլորտներում։

«Նոր համագործակցության հնարավորությունների գնահատմամբ՝ տարածաշրջանի երկրները ևս դրանից կշահեն։ Սրանք շատ պարզ և հստակ են։ Ռուսաստանն ու Իրանը ևս առաջիկայում հասկանալու են, որ իրենց մտահոգություններն անտեղի են»։

Աղբյուր`    Trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}