15:24, 04 Սեպտեմբեր 2025
Հունական օրաթեթր․ «Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը»
Հունական «To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով, որ «սպասվող մեկուսացման» մասին խոսակցություններն այլևս չեն համապատասխանում իրականությանը։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան բազմակողմանի դիվանագիտություն է վարում՝ միաժամանակ խորացնելով տնտեսական կապերը Չինաստանի հետ՝ հանդես գալով միջնորդի դերակատարմամբ ռուս-ուկրաինական պատերազմում և փորձելով պահպանել հավասարակշռություն Արևմուտքի ու Արևելքի միջև։
Աղբյուրը հիշեցնում է, որ Անկարան Ուկրաինային անօդաչու սարքեր է մատակարարել և միաժամանակ երկու կողմերին հրավիրել բանակցությունների։
«Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու առաջնային զրուցակիցը»։
Նշվում է նաև, որ Իսրայելի հետ հարաբերությունները լարված են Սիրիայի քաղաքականության պատճառով, մինչդեռ եվրոպական երկրները Թուրքիային դիտարկում են որպես տարածաշրջանային կարևոր գործընկեր։
«To Vima»-ի գնահատմամբ՝ Թուրքիայի ազդեցությունը նկատելիորեն աճել է նաև Լիբիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։
Հոդվածը եզրափակվում է հետևյալ հռետորական հարցով․ «Էրդողանից հետո այս ժառանգությունն ո՞վ,կ ամ ովքե՞ր են ստանձնելու»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |