• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:34, 08 Սեպտեմբեր 2025

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) համանախագահ Թյուլայ Հաթիմօղուլլարըն կոչ է արել Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովին Իմրալը կզում հանդիպում հրավիրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Իսկ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կառույց։

Հաթիմօղուլլարը նշել է, որ թեև PKK-ն հրաժարվել է զենքից, բայց Թուրքիայի կառավարությունը մինչ օրս չի կատարել որևէ կոնկրետ քայլ։ 

«PKK-ն զենքը վայր դրեց, Սուլեյմանիյայում զենքերը այրվեցին։ Սակայն պետությունը որևէ կոնկրետ քայլ չձեռնարկեց»։

Անդրադառնալով Թուրքիայում 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին հայերի և հույների նկատմամբ տեղի ունեցած ջարդերին՝ Հաթիմօղուլլարը դատապարտել է կատարվածը և ընդգծել, որ պետությունը պետք է ներողություն խնդրի։

Նա նաև քննադատել է նաև  Թուրքիայի անվտանգության քաղաքականությունը՝ նշելով. «Անվտանգությունը չի հաստատվում պատերազմով, այլ՝ հավասար քաղաքացիությամբ և ժողովուրդների իրավունքների ճանաչմամբ»։ 

Քրդամետ կուսակցության համանախագահը հորդորել է, որ Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովը անհապաղ հանդիպի Օջալանի հետ՝ նշելով. «Օջալանը գործընթացի գլխավոր դերակատարն է։ Անհրաժեշտ է ստեղծել ազատ գործելու պայմաններ»։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ հանձնաժողովը պետք է խորհրդարան ներկայացնի ժողովրդավարական ինտեգրման և ազատությունների մասին օրենքները։

Նրա խոսքով՝ իշխանությունների ճնշումները ընդդիմության նկատմամբ խաթարում են խաղաղության գործընթացը։ «CHP-ի դեմ իրականացվող գործողությունները անընդունելի են։ Ընդդիմության վրա գործադրվող ճնշումները վնասում են խաղաղության հավատին»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}