Քաղաքական14:49, 09 Սեպտեմբեր 2025
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Թուրքիայի նախագահական պալատում կայացել է կառավարության նիստ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիստից հետո հայտարարել է, որ մտադրություն չունեն հաշտվելու հիմնական ընդդիմադիր ուժի հին ու նոր կադրերի միջև ընթացող թեժ աթոռակռվին։
Թուրքիայում հիմնական ընդդիմադիր ուժ համարվում է քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP), որի նահանգային կառույցը երեկվանից ոստիկանական շրջափակման մեջ է։ Բանն այն է, որ դատարանի որոշմամբ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավարի պաշտոնում նշանակված անձին քեմալականներն անընդունելի են համարում։
«Ասում են՝ չենք ճանաչում դատարանի որոշումները,- ասել է Էրդողանը։ - Սա բացահայտ մարտահրավեր է օրենքի գերակայությանը։ Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները, և առաջին հերթին ստամբուլցի մեր եղբայրների, ինչպես նաև ամբողջ ազգի խաղաղությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |