Տնտեսական12:42, 09 Սեպտեմբեր 2025
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայի ազգային մեծ ժողովը սահմանել է առաջիկա երեք տարիների (2026-2028) պետական կառավարման մարմինների բյուջեի չափը։
Թուրքիայի կրոնական գործերի վարչության համար 2026-ի բյուջեն կազմել է 174 մլրդ լիրա (4.2 մլրդ դոլար)։ Նախատեսվում է, որ 2027-ի համար կրոնական գործերի վարչությանը հատկացվող բյուջեն կկազմի 196.3 մլրդ լիրա, իսկ 2028-ի համար՝ 216.1 մլրդ լիրա։
Հատկանշական է, որ կրոնական գործերի վարչությանը հատկացվող բյուջեն գերազանցում է ներքին գործերի նախարարության 119.5 մլրդ լիրա (2 մլրդ 883 մլն) և արտաքին գործերի նախարարության 46.8 մլրդ լիրա (1 մլրդ 114 մլն դոլար, էներգետիկայի ու բնական պաշարների 23.4 մլրդ լիրա (557 մլն), տրանսպորտի և ենթակառուցվածքներ նախարարության 167.2 մլրդ լիրա (4 մլրդ) և այլ նախարարություններին հատկացվող բյուջեին։
Նշենք, որ 2025-ին կրոնական գործերի վարչությանը հատկացվել է 130 մլրդ լիրա (3.1 մլրդ դոլար)։ 2026-ի հատկացված բյուջեն 44 մլրդ լիրայով ավելի է ընթացիկ տարվա հատկացվածից։ Այդչափ բյուջեի հատկացումը Թուրքիայում հանրային քննարկումների առիրթ է դարձել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |