Քաղաքական11:19, 10 Սեպտեմբեր 2025
Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։ Քննարկվել է Կատարում պաղեստինյան բանակցային պատվիրակության վրա Իսրայելի հարձակումը և դրա դեմ ձեռնարկվելիք համատեղ քայլերը։
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հարձակումը, որը, ըստ նրա, նպատակ ունի խորացնել հակամարտությունը, լարվածությունը և անկայունությունը տարածաշրջանում և բացահայտորեն խախտում է Կատարի ինքնիշխանությունը։
Թուրքիան իր ցավակցական խոսքում այդ հարձակումն անվանել է նողկալի և նշել, որ ինքն իր բոլոր ռեսուրսներով կանգնած է Կատարի պետության և ժողովրդի կողքին։
Երկու երկրների առաջնորդները համաձայնել են շարունակել համատեղ աշխատանքները՝ իրենց ձևակերպմամբ՝ «Գազայի «ջարդերը» դադարեցնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |