• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական20:08, 11 Սեպտեմբեր 2025

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը և ուղեկցող պատվիրակությունը Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով կայցելեն Հայաստան։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը։ Իգդիրում Քըլըչի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ։

Քըլըչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ որոշ աշխատանքներ են կատարել․ Նա մասնավորապես նշել է․

«Մենք այս աշխատանքները կվերանայենք, կվերահաստատենք նախորդ աշխատանքները։ Կքննարկենք, թե ապագայում երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար ինչ կարելի է անել»։

Հատուկ բանագնացը նաև անդրադարձել է «Զանգեզուրի» գծի կարևորությանը և նշել․

«Այս հաղորդակցության գիծը չափազանց կարևոր է։ Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև, այլև ողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ կապ հաստատելու առումով Զանգեզուրի գիծը կարևոր ուղի է»։  Ի հավելում նշել է, որ ամենամեծ ցանկությունն այն է, որ, կարճաժամկետ հեռանկարում հնարավոր լինի բացել այդ գիծը և աջակցել երկու երկրների՝ հատկապես Իգդիրի ու Կարսի տնտեսությանը։

Ըստ Քըլըչի՝ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցերին։

Այս համատեքստում նա վկայակոչել է հայկական կողմի «Մենք պատրաստ ենք սահմանը բացել» հայտարարությունը և նշել․  «Իհարկե, նրանք էլ են դրական վերաբերում մի բանի, որը բոլորի համար շահաբեր է։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել մի շարք տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրությունների առումով խնդիր չունենք»։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը ևս, խոսելով քաղաքի՝ երեք երկրի սահմանակից լինելու մասին, նշել է․ «Մեր նահանգում ևս մեծ ոգևորությամբ է գնահատվում այս գործընթացը։ Մեր նախագահի առաջնորդությամբ բոլոր սահմանակից երկրների հետ շատ լուրջ կառուցողական բանակցություններ են տարվել։ Մենք ունենք Ալիջանի սահմանային անցակետը, իսկ վերջերս Զանգեզուրի գծի հետ կապված 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս  երկաթուղու հիմնարկեքը կատարվեց»։

 

Աղբյուր`    Anadolu.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}