• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 23:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:53, 12 Սեպտեմբեր 2025

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմում Իտալիայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում  անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը: 

Ֆիդանը շեշտել է, որ միջազգային հանրության օրակարգի գլխավոր հարցը Գազայում Իսրայելի կողմից իրականացվող «ցեղասպանությունն ու նրա տարածաշրջանային էքսպանսիոնիստական քաղաքականությունն է։ «Իսրայելը Դոհայում իրականացրած հարձակմամբ ևս մեկ երկրի ինքնիշխանություն խախտեց։ Այս ստոր հարձակման դեմ մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Կատարի հետ մեր լիակատար համերաշխությունը»,– հայտարարել է նա։

Ֆիդանի խոսքով՝ Կատարը խաղաղասեր արտաքին քաղաքականություն վարող և միջնորդական առաքելությունները հաջողությամբ իրականացնող երկիր է։ Նրա հաղորդմամբ,  Իսրայելի քաղաքականությունը պետք է ստիպի սթափվել այն շրջանակներին, որոնք մինչ այժմ աչք են փակել Բինյամին Նեթանյահուի գործողությունների վրա։

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Իսրայելի դեմ»,– ասել է Ֆիդանը՝ ողջունելով այն փաստը, որ վերջին շրջանում մի շարք արևմտյան երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում հայտարարել են Պաղեստինյան պետությունը ճանաչելու մասին։

Թուրք նախարարը հիշեցրել է,  որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին, որտեղ շարունակվելու են ջանքերը՝ մեղմացնելու պաղեստինյան ժողովրդի տառապանքները և գտնելու այս հարցի կայուն լուծումը։

Ֆիդանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից Իսրայելի վրա գործադրվող ճնշումը բավարար չէ և չի հասել զսպող մակարդակի։ «Այսօրվա դրությամբ Գազայում շարունակվում է սովի համակարգված կիրառմամբ իրականացվող ցեղասպանությունը։ Իսրայելի տարածաշրջանային էքսպանսիան և սպառնալիքները տարածաշրջանում օրեցօր աճում են»,– նշել է նա։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրային կարծիքի մեջ, թեև ուշացած, բայց նկատվում է լուրջ արթնացում, և այն ավելի արագ է առաջ ընթանում, քան միջազգային համակարգը։

«Մենք տեսնում ենք, որ Իսրայելի՝ տարիներ շարունակ միջազգային հանրության աչքի առաջ ստեղծած պատրանքը աստիճանաբար փլուզվում է։ Արդեն ի հայտ է գալիս նրա իրական դեմքն ու իսկական նպատակները»,– ասել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ ամբողջ աշխարհը ականատես է, թե ինչպես է Իսրայելը անխղճորեն ոտնահարում մարդկության համար սրբազան համարվող բոլոր կանոնները։ «Աշխարհը, հատկապես արևմտյան հասարակությունը, կանգնած է սեփական արժեքների հետ բախման առաջ»: 

Ֆիդանի խոսքով՝ Իսրայելի «օկուպացիայի» և արևմտյան արժեքների միջև առաջացած հակասությունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը և միջազգային համակարգին գործադրել ավելի մեծ ջանքեր։ Ֆիդանի պնդմամբ՝ Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը պարտավոր են ավելի արդյունավետ որոշումներ ընդունել՝ Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար, հակառակ դեպքում արդեն իսկ խորը ճեղքեր ունեցող միջազգային համակարգը կարող է ամբողջությամբ կործանվել։

Աղբյուր`    trthaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}