Ռազմական16:44, 16 Սեպտեմբեր 2025
Թուրքիան և Բրազիլիան կնքել են ռազմարդյունաբերական համագործակցության 5-ամյա համաձայնագիր
Բրազիլիայի Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության ոլորտում 5-ամյա համագործակցության համաձայնագիրը, որը հրապարակվել է երկրի գլխավոր պաշտոնաթերթում։ Փաստաթուղթը ներառում է համատեղ արտադրություն, հետազոտություն, արդիականացում, ինչպես նաև երրորդ երկրներին համատեղ վաճառքների հնարավորություններ։
Ըստ համաձայնագրի՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններին կտրվեն նոր հնարավորություններ բրազիլական շուկայում, իսկ Բրազիլիան կկարողանա օգտվել տեխնոլոգիական հնարավորություններից և արտադրական ներուժի զարգացման ծրագրերից։
Թուրքական ընկերությունները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են Բրազիլիայի ռազմարդյունաբերության մեջ։ Օրինակ՝ «Otokar» ընկերության «TULPAR» զրահամեքենան ընդգրկվել է Բրազիլիայի պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթի ցուցակում, «Kale» ընկերության «KTJ-3200» շարժիչը դիտարկվում է նոր հրթիռային ծրագրի համար, իսկ «Canik» ընկերությունը հաղթել է ծանր գնդացիրների մատակարարման մրցույթում։
Բրազիլիան նաև ուսումնասիրում է թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ մասնավորապես «Bayraktar TB2»-ի կիրառման հնարավորությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |