Ռազմական11:32, 16 Սեպտեմբեր 2025
Թուրքիան 100 հազար միավոր զինամթերք կմատակարարի Լեհաստան

Լոնդոնում անցկացված «DSEI 2025» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում Թուրքիայի «Մեքենաշինության և քիմիական արդյունաբերություն» «MKE» ընկերությունը պայմանագիր է կնքել Լեհաստանի հետ՝ վերջինիս օդուժի FA-50GF թեթև կործանիչների համար 100 հազար միավոր 20×102 մմ տրամաչափի ռումբեր մատակարարելու վերաբերյալ։ Ըստ պայմանավորվածության՝ մատակարարումները պետք է ավարտվեն 2026 թվականին։
Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Լեհաստանի Պետական ակտիվների նախարար Կոնրադ Գոլոտան և թուրքական «MKE»-ի գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը։ Լեհական պատվիրակությունը ցուցահանդեսի ընթացքում այցելել է նաև թուրքական ընկերության տաղավար՝ քննարկելու ընթացիկ ու հնարավոր համագործակցության նոր ծրագրեր։
«DSEI 2025»-ում թուրքական «MKE» ընկերությունը ներկայացրել է շուրջ 60 արտադրանք։ Ընկերությունը միաժամանակ մի շարք պայմանագրեր է կնքել այլ երկրների հետ՝ ընդլայնելով արտահանման ուղղությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |