Քաղաքական12:17, 16 Սեպտեմբեր 2025
Էրդողան. «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։ Հանդիպումը կայացել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտնել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին ունի պատմական նշանակություն։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Թուրքիայի նախագահը նաև կարևորել է Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը և նշել, որ իրենք քայլեր են ձեռնարկում Սիրիայում տարբեր տարրերին միավորելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |