Քաղաքական17:00, 17 Սեպտեմբեր 2025
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ելույթ ունենալիս անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախկինում արված հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ քաղաքը միայն Իսրայելին է պատկանում։
«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Ձեր քաղաքը չէ, մերն է, և միշտ էլ մերն է լինելու։ Երուսաղեմն այլևս երբեք չի բաժանվելու»։
Նեթանյահուն գովեստով հիշատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը այնտեղ տեղափոխելու մասին։
Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է նաև, որ իր ղեկավարության օրոք Իսրայելը երբեք չի ընդունի պաղեստինյան անկախ պետության ստեղծումը։
«Նրա այս հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծում է Իսրայելի կառավարության կոշտ դիրքորոշումը պաղեստինյան հարցում»,- գրում է թուրքական աղբյուրը։
Հիշեցնենք, որ Էրդողանը 2020 թվականին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության և կարևորության մասին մուսուլմանական աշխարհի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |