Քաղաքական13:52, 18 Սեպտեմբեր 2025
Թուրքիան աշխարհում ունի ամենալայն դիվանագիտական ցանցերից մեկը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իրենք շարունակում են ընդլայնել արտերկրներում իրենց ներկայությունը։
«Այս պահին 263 դեսպանություն և հյուպատոսություն ունենք, ինչը մեզ դարձնում է աշխարհի 3-րդ ամենալայն դիվանագիտական ցանց ունեցող երկիրը»։
Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտաքին գործերի նախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ, որն իրականացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։
Նախարարի խոսքով՝ հնգամյա սպասումից հետո առաջին անգամ ԱԳՆ-ն կստանա իրեն հատուկ նախագծված կենտրոն, որը կարտահայտի Թուրքիայի դիվանագիտության պատմական և խորհրդանշական նշանակությունը։ Նրա համոզմամբ՝ նոր համալիրն ու ընդլայնվող ցանցը պիտի ապահովեն Թուրքիայի դերը որպես տարածաշրջանում և միջազգային հարթակներում ավելի ազդեցիկ խաղացող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |