Քաղաքական11:59, 18 Սեպտեմբեր 2025
Թուրք նախարար. Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսություններն ունեն միմյանց փոխլրացնող առանձնահատկություն

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը: Բոլաթն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի», ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվող ներդրումներին:
Նշելով, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) այժմ իրականացվում են մեծածավալ ներդրումներ և վերակառուցման աշխատանքներ, նախարարն ընդգծել է. «Թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների առումով մեր տնտեսությունները իրականում լրացնում են միմյանց։ Մասնավորապես էներգետիկայի ոլորտում մենք ռեսուրսներ ենք ներկրում Ադրբեջանից։ Թուրքիա-Ադրբեջան տնտեսական հարաբերություններում մեր տնտեսությունները հիմնականում ունեն միմյանց ամբողջացնող/փոխլրացնող առանձնահատկություններ։
Մենք աջակցում ենք Ադրբեջանին արդյունաբերության և սպասարկման ոլորտում»։ Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին», Բոլաթը նշել է. «Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացմամբ, հնարավոր կլինի թյուրքական աշխարհի աշխարհագրական ամբողջացումը և տնտեսական կապերի զարգացումը, Հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ձգվող Միջին միջանցքի աշխուժացումը և տարանցիկ առևտրի ուժեղացումը»։
Աղբյուր` Aksam.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |