Քաղաքական11:10, 18 Սեպտեմբեր 2025
Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և անվտանգային հարցեր։
Հանդիպմանը շեշտվել է, որ Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է և կարևորվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական կայունությունը և հանրային խաղաղությունը։
Կողմերը նաև անդրադարձել են Սիրիայի նոր կառավարության կողմից ներքին և արտաքին սպառնալիքների դեմ պայքարին, և նշվել է, որ Թուրքիան պատրաստ է Դամասկոսի վարչակազմին տրամադրել անհրաժեշտ ցանկացած աջակցություն։
Հանդիպմանը քննարկվել է նաև միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» (DEAŞ) խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև Սիրիայում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, սահմանային անվտանգության և մաքսային կետերի, տնտեսական պայմանների բարելավման և սիրիացի փախստականների իրենց երկիր կամավոր և անվտանգ վերադարձի հարցերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |