Միջազգային08:28, 12 Հուլիս 2012
2050թ. Թուրքիայի բնակչությունը կկազմի 94.6 մլն

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` իր 74 մլն բնակչության թվով Թուրքիան 187 պետությունների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը: Երկիր մոլորակում ապրողների թիվը 2011-ի առաջին կիսամյակի դրությամբ կազմում է 6 մլրդ 974 մլն:
Թուրքերը կազմում են աշխարհի բնակչության 1.1 տոկոսը: Նշվում է, որ 2010-2015թթ. ընթացքում Թուրքիայում բնական աճի տեմպը կազմել է 1.3 տոկոս: Կանխատեսվում է, որ առաջիկա տասնամյակներում բնական աճի տեմպը Թուրքիայում էապես կնվազի` հասնելով մինչև 0.2 տոկոսի:
Նշվում է, որ աճի այսօրինակ տեմպերի դեպքում 2050թ. աշխարհի բնակչության թիվը կհասնի 9 մլրդի, իսկ Թուրքիայի բնակչության թիվը` 94.6 միլիոնի: Ներկայումս աշխարհում իրենց բնակչության թվով առաջին եռյակը կազմում են Չինաստանը (1 մլրդ 348 մլն), Հնդկաստանը (1 մլրդ 242 մլն) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (313 մլն):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |