Միջազգային16:41, 12 Սեպտեմբեր 2025
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով Ճապոնիան ընդլայնել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Տոկիոյի կառավարությունը արտահանման արգելք է սահմանել 9 կազմակերպության նկատմամբ, որոնց շարքում կան նաև 2 ընկերություն Թուրքիայից։ Արգելված կազմակերպությունների ցանկում ներառված են նաև 6 ընկերություն Չինաստանից և 1 ընկերություն Արաբական Միացյալ Էմիրություններից։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։ Նախարարությունը նշել է, որ այդ քայլն ուղղված է «միջազգային խաղաղության պահպանմանը ջանքերին»։
Ճապոնիայի կառավարությունը նշել է, որ պատժամիջոցները համաձայնեցված են «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ և ընդգծել է միջազգային համերաշխության կարևորությունը։ Շեշտվել է, որ առաջիկայում հնարավոր է նոր պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |