Միջազգային10:37, 08 Օգոստոս 2012
Հույները` թուրքերին. «Դուրս Արևմտյան Թրակիայից»
«CNNTurk» լրատվական
ծառայության տեղեկացմամբ` Հունաստանի «Ոսկե արշալույս» ազգայնական կուսակցության ավելի
քան 150 ակտիվիստներ հարձակվել են «Թուրք երիտասարդների միության» գրասենյակի վրա
և շշեր նետել հարակից այգում գտնվող թուրքերի վրա:
Նշվում է, որ կուսակցական ակտիվիստները Աթենքի Գյումուլջինե հրապարակում բողոքի ցույց են կազմակերպել ապօրինի ներգաղթյալներին Արևմտյան Թրակիա ուղարկելու կապակցությամբ: Արևմտյան Թրակիան Հունաստանի թուրքաբնակ շրջանն է:
Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի թուրքական դեսպանատուն, որից հետո հունական ազգային քայլերգը երգելով մոտեցել են «Թուրք երիտասարդների միության» շենքին: Վանկարկել են թուրքերին հասցեագրված «Դուրս Թրակիայից» կարգախոսը և արել Թուրքիային վարկաբեկող այլ վիրավորական արտահայտություններ: Ոստիկանները ստիպված են եղել միջամտել և հանդարտեցնել ցուցարարներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |