• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:46, 16 Օգոստոս 2012

ԱՍԱԼԱ-ի կողմից ոչնչացված թուրք դիվանագետին նվիրված հուշարձան

ԱՍԱԼԱ-ի կողմից ոչնչացված թուրք դիվանագետին նվիրված հուշարձան

Թուրքական «Հյուրիիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` ի պատասխան Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին հայերի նախապատրաստությանը, Կանադայի մայրաքաղաքում կանգնեցնելու են հուշարձան` ի հիշատակ 30 տարի առաջ «ԱՍԱԼԱ»-ի վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետ, դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալթըքաթի: Ուշագրավ է, որ այդ հուշարձանի կառուցման ծրագիրը մեկ տարի շարունակ գաղտնի է պահվել: Աղբյուրի պարզաբանմամբ` թուրքերը մտավախություն են ունեցել, թե հայկական լոբբին կարող է խափանել ծրագիրը` իմանալով այդ մասին: Օտտավայում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչները դեռևս անցած տարի են կանադական իշխանությունների հետ հստակեցրել քաղաքում նմանատիպ արձան կանգնեցնելու ընթացակարգը:

Հուշարձանի հեղինակներից Նեջմեթթին Յաղջըն նկատել է տալիս, որ արտերկրում հայերի հակաթուրքական տասնյակ քարե կոթողների դիմաց դա առաջին պատասխան արձանը կլինի թուրքերի կողմից: Հուշարձանը պատրաստվել է Թուրքիայում, ապա մաս-մաս տեղափոխվել Կանադա: Ֆինանսական հովանավորությունն իրականացրել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը: Հուշարձանն ունի 6մ տրամագիծ և 3մ բարձրություն, պատրաստված է փայտից և պողպատից: Մինչև ընթացիկ շաբաթավերջ նախատեսված է ավարտին հասցնել մոնտաժման աշխատանքները, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ -  Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին  թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին: 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}