Միջազգային08:48, 11 Դեկտեմբեր 2012
Թուրքական զինուժը Գերմանիայից ստանալու է «Patriot» համակարգեր

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով գերմանական
աղբյուրներին, տեղեկացնում են, որ Գերմանիան ՆԱՏՕ-ի շրջանակներում պատրաստվում է
Թուրքիային տրամադրել հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ: Դեկտեմբերի
12-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հիշյալ համակարգը Թուրքիային
տրամադրելու մասին շրջաբերականը: Ակնկալվում է, որ այն կընդունվի:
Թուրքիան է նման համակարգ ստանալու ցանկություն հայտնել հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը` մատնանշելով Սիրիայից հնարավոր հարձակման վտանգը: Հատկացվելիք 25մլն եվրո արժողությամբ ռազմական այդ համակարգի դիմաց թուրքական իշխանությունները չեն վճարելու, նրանք միայն պարտավորվում են հոգալ համակարգի և նրա զինանձնակազմի կոմունալ ու սննդի ծախսերը:
Նախատեսվում է Թուրքիա ուղարկել երկու «Patriot» համակարգ և շուրջ 400 հոգուց բաղկացած սպասարկող զորախումբ: Դեռևս հստակեցված չէ, թե Թուրքիայի որ վայրում են տեղակայվելու հակաօդային պաշտպանության համակարգերը, բայց գերմանական կողմը չի ողջունում Սիրիայի հետ մերձսահմանային գոտում տեղակայելը: «Patriot» համակարգերը մնալու են Թուրքիայի զինուժի ենթակայության տակ մինչև 2014 հունվարի 31-ը: Եթե դրանից հետո սիրիական հարձակման վտանգ չլինի, դրանք հետ կուղարկվեն Գերմանիա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |