Միջազգային09:24, 02 Մարտ 2013
Անգլիան քրդական ջարդերը ճանաչել է որպես ցեղասպանություն
Անգլիան Սադամ Հուսեյնի օրոք
իրականացված 1988թ. քրդերի ջարդերը ճանաչել է որպես ցեղասպանություն: Հազարավոր
քրդերի մահվան պատճառ դարձած իրադարձությոնների վերաբերյալ օրենսդրական նախագիծը խորհրդանշական
բնույթ է կրում: Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը գոհունակությամբ է ընդունել այդ
նախաձեռնությունը:
Անգլիացի պաշտոնյաները, չնայած
որ հավանության են արժանացրել նախագիծը, այնուամենայնիվ, չեն փոխել իրենց
կարծիքը այն հարցում, որ պետությունները ցեղասպանությունների վերաբերյալ
որոշումններ չպետք է կայացնեն: Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակազմի «Էնֆալ» օպերացիան, որի ընթացքում
զանգվածային ջարդեր էին իրականցնում, տևել
է շուրջ 6 ամիս՝ 1988թ. փետրվարի 23-ից
մինչև սեպտեմբերի 6-ը: Քրդաբնակ 6-ը
տարբեր շրջաններում իրականացված 8 գործողություններին զոհ գնաց ավելի քան 180.000
մարդ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |