Միջազգային11:07, 08 Մարտ 2013
Դավութօղլուն դժգոհել է ՄԱԿ-ից, Իրանից, բոլորից, բացի Թուրքիայից
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով Լոնդոնի «Schools of Economic» համալսարանում, խոսել է
սիրիական խնդրի լուծման հրատապության մասին:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Դավութօղլուն դժգոհել է միջազգային
հանրության դանդաղկոտությունից, որ ցուցաբերում է սիրիական ճգնաժամի հարցում: Նա
մասնավորապես ընդգծել է ՄԱԿ-ի գործունեության անարդյունավետությունը, որ երկու
տարի շարունակ պտուղ չի տալիս:
Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է նաև պաշտոնական Թեհրանին, որը լռության
է մատնում Ասադի ռեժիմի ժողովրդական ջարդերը` նշելով, որ Սիրիայի հարցում Թուրքիան
ու Իրանը բավական տարաձայնություններ ունեն:
Դավութօղլուն, սակայն, չի անդրադարձել Թուրքիայի տարածքում զինվող և Սիրիա
ուղարկվող գրոհայինների մասին, որոնց դեմ երկար ժամանակ պատերազմական
գործողությունների մեջ է սիրիական բանակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |