Միջազգային11:14, 16 Ապրիլ 2013
Թուրքիան տարաձայնության մեջ է «Boeing» կորպորացիայի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP)
պատգամավոր Օքթայ Էքշիի հարցմանն ի պատասխան ասել է, որ Անկարան հատուցում է պահանջելու ամերիկյան «Boeing»
ավիաշինարարական ընկերությունից կնքված պայմանագրի կիրարկումն ուշացնելու համար:
Ըստ «CNNTurk» լրատվականի` ավելի քան 10
տարի առաջ թուրքական իշխանությունները «Խաղաղ արծիվ» նախագծի շրջանակում 1.5մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր էին ստորագրել վերոնշյալ ընկերության հետ:
«Boeing»-ը պարտավորվել էր թուրքական բանակի սպառազինությանը հանձնել հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման AWACS տիպի 4 ինքնաթիռ: Դրանք պետք է շուրջօրյա հսկողություն իրականացնեին Թուրքիայի օդային տարածքում: Բայց մատակարարումը սահմանված ժամկետում չի իրականացվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |