Միջազգային07:45, 20 Ապրիլ 2013
ԱՄՆ մարդու իրավունքների զեկույցում Թուրքիան քննադատվել է

ԱՄՆ մարդու իրավունքների զեկույցում Թուրքիան քննադատվել է
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին զեկույց, որտեղ անդրադարձ կա նաև Թուրքիային: Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ զեկույցում Թուրքիան ենթարկվում է խիստ քննադատության:
Զեկույցում մասնավորաբար նշվել է, որ «Իշխանությունը պայքարում է խոսքի ազատության դեմ», մամուլը և համացանցի ազատությունը սահմաափակող օրենքները դեռ պահպանվում են և բազմաթիվ լրագրողներ գտնվում են բանտերում, որոնց մեծ մասը դատվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կամ անօրինական համարվող կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու փաստարկներով:
Զեկույցում նաև նշված է, որ լրագրողները, գիտականները, գրողները և պարզապես անհատները, իրենց նկատմամաբ հետաքննքության կամ դատական գործընթաց սկսվելու վախից խուսափում են քննադատել պետությանը և իշխանություններին:
Զեկույցում տեղ են գտել Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնության ու անօրինականության մասին բազմաթիվ հիշատակումներ` բողոքի ցույցերի արգելումից մինչև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների գործողությունների խոչընդոտում: Ուշադրություն է հրավիրվել նար Թուրքիայի բանակում մարդու իրավունքների խախտման դեպքերի, սպանությունների ու ինքնասպանությունների մասին:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |