Միջազգային08:44, 14 Հունիս 2013
Անկարայի դատախազությունը որոշում է կայացրել քրգործ չհարուցել Սարկոզիի դեմ
Թուրքական «Թայմ թուրք» լրատվական կայքը տեղեկացնում է, Անկարայի դատախազությունը, որոշում է
կայացրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա
Սարկոզիի և պատգամավոր Վալերի Բոայեի դեմ,
որոնց նախաձեռնությամբ 2012 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը
դատապարտող օրենք էր ընդունվել, քրեական գործ չհարուցել:
Դատախազությունը նշել է, որ կասկածյալները օգտագործել են իրենց տեսակետի
արտհայտման և տարածման ազատությունը:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի քաղաքացի Ահմեթ Քարադաղը հայց էր ներկայացրել Անկարայի դատախազություն` Վալերի Բոայեին և Նիկոլա Սարկոզիին Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտելու համար:
Հիշեցնենք, որ 301-րդ հոդվածը «Թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությունը, պետական
կառույցները, համակարգերը ստորացնելու» փաստարկով ազատազրկում է նախատեսում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |