Միջազգային08:45, 20 Հունիս 2013
Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամ է սկսվում
Բրյուսելում
հանգրվանած
Եվրամիության
մշտական ներկայացուցիչների
կոմիտեն Գերմանիայի կոշտ դիրքորոշման պատճառով որևէ որոշում չի կարողացել ընդունել:
Թուրքական «Զաման» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն ասել է. «Դեռ հույս ունեմ, որ նստաշրջանը կբացվի»:
Եվրամիության մի շարք պաշտոնյաների մշուշոտ արձագանքները` կապված նստաշրջանի բացման հետ, վկայում են, որ հունիսի 24-ին հարցն օրակարգ բերելու համար որևէ երաշխիք չկա: Գերմանական կողմը Գեզիի իրադարձությունների ներքո նստաշրջանի հնարավոր բացումը որակել է որպես «Էրդողանին պարգևատրելու» քայլ:
Չնայած Անգելա Մերկելի կոշտ դիրքորոշմանը` Իտալիայի վարչապետը ցանկություն է հայտնել ոչ ճգնաժամային հետևանքներ ունեցող որոշումներ ընդունել: Ինչպես նաև շեշտադրել է, ճգնաժամի պարագայում թույլ չտալ «վճռորոշ և հետդարձի ճամփա չունեցող սխալ»: Երեք տարի արդեն Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում որևէ նստաշրջան չի բացվել, և անկախ այս ամսվա վերջին տեղի ունենալիք ժողովների ընթացքում գրանցվելիք արդյունքներից, տեղեկացվում է, որ երկու կողմերի հետագա բանակցությունները հետաձգվելու են Գերմանիայի ընտրությունների կապակցությամբ: Անկարան էլ իր հերթին նստաշրջանի հետաձգման պարագայում պատրաստվում է կոշտ արձանանքել Եվրամիության քայլերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |