Միջազգային11:22, 24 Հունիս 2013
Գերմանիան կտրականպես դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը
Գերմանիայում կոալիցիոն երկու
կուսակցությունները հայտարարել են, որ դեմ են Թուրքիայի Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելուն:
Թուրքական «Զաման» թերթը տեղեկացնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» և մյուս իշխող «Քրսիտոնեա-սոցիալիստական միություն» կուսկացությունները երեկ Բեռլինում կազմակերպված ղեկավար խորհրդի համատեղ ժողովի ժամանակ հայտարարել են իրենց ընտրական ծրագրերի մասին:
Մերկելը և «Քրսիտոնեա-սոցիալիստական միություն» կուսկացության նախագահ և Բավարիայի նահանգապետ Հորսթ Սիհոֆերը հայտարարել են. «Քանի որ Թուրքիայի գործողությունները չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, մենք մերժում ենք Թուրքիայի ԵՄ անդամակցությունը»:
Թերթը հիշեցնում է նաև, որ կանցլեր Մերկելի` Գեզի զբոսայգու դեպքերի վերաբերյալ «ահավոր» գնահատականները երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառ են դարձել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |