Միջազգային13:58, 24 Հունիս 2013
Թուրքական ժխտողականության հերթական դրսևորումը Գերմանիայում
Երեկ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ռեն Վեստֆալյա նահանգի խորհրդարանի շենքի մոտ հավաքված թուրքերը քայլերթ են կազմակերպել դեպի նահանգի կառավարության շենք: Նրանք բողոքել են նշյալ նահանգի դպրոցների պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասի դեմ:
Այս արշավի հեղինակ Ալի Սոյլեմեզօղլուի նախաձեռնությամբ ավելի վաղ` 2011 թվականին, Գերմանիայում գտնվող մեծաքանակ թուրքական համայնքից հավաքվել էր 8000 ստորագրություն և որպես 1915 թվականին թուրքերը հայերի նկատմամբ իրականացրել են ցեղասպանությաուն թեմայով դասի դեմ բողոք` ներկայացրել են նահանգի ղեկավար Հաննելոր Կրաֆթին:
Սոյլեմեզօղլուն, ասելով, որ իրենք 3 տարվա ընթացքում որևէ պատասխան չեն ստացել, սպառնացել է, որ, եթե առաջիկայում իրենց կոնկրետ պատասխան չտրվի, ապա ավելի բազմամարդ ցույցեր կկազմակերպեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |