Միջազգային07:54, 08 Օգոստոս 2013
Էրդողան-Օբամա հեռախոսազրույց
Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեթ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է
ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկել Սիրիայի ու Եգիպտոսի հարցերը:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնելով հեռախոսազրույցի մասին, նշել է, որ Օբաման և Էրդողանը մտահոգություն են հայտնել Սիրիայում եղած օտարերկրյա ծայրահեղական խմբավորումների կապակցությամբ և միակարծիք են եղել Սիրիայի ընդդիմությանն աջակցելու հարցում:
Իսկ Եգիպտոսի հարցում Օբաման և Էրդողանը անհրաժեշտ են համարել այդ երկրում ժողովրդավարության ճանապարհ բացելը:
Քննարկվել են նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Սպիտակ տան ղեկավարը ռամազանի կապակցությամբ իր շնորհավորանքներն է հղել թուրք ժողովրդին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |