Միջազգային11:10, 21 Օգոստոս 2013
Եգիպտոսն Էրդողանին անվանել է Արևմուտքի գործակալ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախօրեին արած հայտարարությանը ԱՄՆ-ից ու Իսրայելից բացի արձագանքել է նաև Եգիպտոսը: Նշենք, որ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել էր, որ Իսրայելն է կանգնած այն ամենի հետևում, ինչ կատարվում է Եգիպտոսում:
Եգիպտոսի նախագահի մամուլի խոսնակ Ահմեթ ալ Մուսսալամանին, նկատի ունենալով Էրդողանին, ասել է. «Արևմուտքի գործակալից հայրենասիրության դասեր առնելու կարիք չունենք»:
Էրդողանի այդ արտահայտությունը Եգիպտոսում ընկալվել է որպես հասարակությանը պառակտելու փորձ: Մուսսալամանին, սակայն, ընդգծել է, որ օտարերկրյա գործակալներին չի երբեք հաջողվելու տրոհել Եգիպտոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |