• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Հունիս, 2026
Հինգշաբթի 03:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:52, 09 Սեպտեմբեր 2013

Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Ներկայումս միջազգային հարնության ուշադրությունը սևեռված է Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին: Լայնորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք Բաշար Ասադի զորքերը կիրառել են քիմական զենք: Այս համատեքստում, մինչ ԱՄՆ կոնգրեսը աշխատանքներ է կատարում Սիրիայի վրա սահմանփակ օդային հարձակում իրականացնելու որոշում ընդունելու շուրջ, Ռուսաստանի և Սիրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վելիդ Մուալլիմը հանդիպել են Մոսկվայում: Այդ մասին հայտնում է թուրքական «Զաման» օրաթերթը:

Հանդիպման ժամանակ Վելիդ Մուալլիմը Սերգեյի Լավրովին  է փոխանցել նախագահ Ասադի շնորհակալական խոսքը՝ հասցեագրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված վերջինիս  Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՄԵԾ-20 գագաթնաժողովից առաջ և հետո Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ ունեցած դիրքորոշման, խնդրի դիվանագիտական ճանապարհներով լուծմանը կողմ լինելու և այդ ուղղությամբ ջանք գործադրելու համար:Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է որ, Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը վճռական է, և Ռուսաստանը թույլ չի տա արտաքին որևէ ռազմական միջամտություն: Նա մասնավորապես ասել է. «Խնդրի լուծման դիվանագիտական ուղուց բացի այլընտրանք չկա, ռազմական միջամտությունն անընդունելի է»:

Լավրովը հիշեցրել է 2012 թվականի հունիսի 30-ին Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված Ժնևի համայձանագիրը և հավելել, որ իրենք անելու են ամեն բան պայմանագրով ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվելու համար: Լավրովի խոսքերով, ներկայումս Ռուսաստանը և ԱՄՆ աշխատում են Ժնևյան երկրորդ գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ:Սիրիայի արդգործնախարարը, ի պատասխան Լավրովի խոսքերի, ասել է, որ ամերիկյան  հրթիռները Ժնևյան երկրորդ գագաթաժողովի իրագործումը դարձնում է անհնարին, ապա հավելել.  «Մենք պատրաստ ենք  մասնակցել Սիրիային վերաբերող ցանկացած կոնֆերանսի, որը կլինի առանց նախապայմանների»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}