Միջազգային12:29, 23 Սեպտեմբեր 2013
Գերմանիայի նորընտիր խորհրդարանում կա 11 թուրքազգի պատգամավոր

Նախօրեին Գերմանիայում տեղի ունեցած խորհդարանական (Բունդեսթագ) ընտրությունների
արդյունքում ազգությամբ թուրք 11 պատգամավորի թեկնածու է անցել նոր գումարման
խոհրդարան:
Նրանցից վեցը երկրի օրենսդիր մարմին են անցել «Քրիստոնե-ադեմոկրատական միություն» կուսակցությունից, երեքը` կանաչների, երկուսն էլ` ձախերի կուսակցությունից: Նրանց շարքերում կան այնպիսիք, ովքեր վերընտրվել են:
Թուրքական մամուլն ուշագրավ է համարում այն փաստը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունից առաջադրված և ընտրված Ջեմիլե Գիոսոուֆը փաստորեն դարձել է առաջին մահմեդական պատգամավորը:
Նշենք, որ Գերմանիայում է գտնվում թուրքական սփյուռքի ամենամեծ համայնքը, որի թիվը գերազանցել է 3 միլիոնը: Թուրքական համայնքը Գերմանիայում այժմ համարվում է ամենամեծ ազգային փոքրամասնությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |