Միջազգային12:35, 01 Նոյեմբեր 2013
Թուրքիայի և Բելառուսի միջև հանվում է վիզային ռեժիմը

Թուրքիայի արտգործախարար Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ շուտով Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կկարողանան այցելել է նաև Բելառուսի հանրապետություն: Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ ավարտվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլույի և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հանդիպումը: Ըստ նույն աղբյուրի՝ Ստամբուլում նախարարների հադիպումը տեղի է ունեցել դռնփակ պայմաններում՝ առանց լրագրողների ներկայության: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:
Դավութօղլուն լրագրողներին հիշեցրել է, որ դեռ մարտ ամսին երկու երկրների միջև վիզային արտոնություններ սահմանելու վերաբերյալ պայմանգիր է ստորագրվել, իսկ ներկայումս պայմանագրով նախատեսված գործընթացը ավարտական փուլում է և առաջիկա օրերին Թուրքիայի և Բելառուսի քաղաքացիները կկարողան առանց մուտքի արտոնագրի այցելել միմյանց երկրներ: Դավութօղլուն անդրադարձել է նաև թուրք-բելառուսական տնտեսական հարաբերություններին՝ նշելով, որ երկկողմանի հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա և այդ հարցում իրենք վճռական են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |