• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:28, 14 Հունվար 2014

ԱՄՆ պետքարտուղարը Դավութօղլուին. «Ահմեթ, քո տեղը ե՞ս պիտի խոսեմ»

ԱՄՆ պետքարտուղարը Դավութօղլուին. «Ահմեթ, քո տեղը ե՞ս պիտի խոսեմ»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երկկողմ հանդիպում են անցկացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Դավութօղլուն Փարիզում հանդիպել է նաև իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները հայտարարություններով հանդես են եկել լրագրողներին առջև:

Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի` ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի մասով նշել է, որ իրենք մտահոգված են այդ երկրում օրենքի գերակայության խնդրով: Քերրին հայտնել է, որ Վաշինգտոնը նպատակ չունի խառնվել Թուրքիայի ներքին գործերին, բայցևայնպես Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:

Ուշագրավ մի դրվագ է եղել, որը չի վրիպել հատկապես Թուրքիայի ընդդիմության ուշադրությունից: Այն ժամանակ, երբ Դավութօղլուն լրագրողներին ընթերցում էր իր ձեռքում եղած տեքստը, ԱՄՆ պետքարտուղարը շրջվել է դեպի թուրք նախարարն ու հարցրել. «Մեր հանդիպման մասին խոսելու՞ ես, թե° ես խոսեմ քո տեղը»: Սա անհարմար դրության մեջ է դրել է Դավութօղլուին:

Նախարարների փարիզյան հանդիպմանը անդրադարձած Թուրքիայի ընդդիմադիր«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխանագահ Ֆարուք Լողողլուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է իր դժգոհությունը: Նախ նա դժգոհել է, որ Դավութօղլուն խոսել է ամերիկյան, իսկ Քերրին թուրքական դրոշի ներքո: Բացի այդ Ֆրանսիայում կա թուրքական դեսպանատուն և ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի հարցով հանդիպումը կարող էր անցկացնել այնտեղ:

Լողողլուն ընդգծել է մի հանգամանք ևս. Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկրում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո վերջերս մեղադրանք է հասցեագրում ԱՄՆ-ին և Իսրայելին Թուրքիայի դեմ որոգայթ լարելու համար:

«Բայց պրն Դավութօղլուն Քերրիի հետ հանդիպմանը դեմքի երջանիկ արտահայտություն ուներ: Ասել է թե` գոհունակություն էր զգում Քերրիի հայտարարությունից: Այդ դեպքում ստացվում է, որ վարչապետի այն թեզը, թե արտաքին ուժերն են Թուրքիայում սկանդալ հրահրում, հօդս է ցնդում»,- կարծիք է հայտնում է ընդդիմադիր գործիչը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}