Միջազգային16:04, 30 Հունվար 2014
ԱՄՆ-ի թուրքական խմբերը ջանում են խոչընդոտել հայկական բանաձևի ընդունմանը

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովը հունվարի 29-ին միաձայն ընդունել է Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը ներառելու վերաբերյալ AB 659 բանաձևը:
AB 659 բանաձևը հունվարի 31-ին քննարկման կներկայացվի նահանգային Սենատում:
Բանաձևով նախատեսվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը ներառել Կալիֆորնիայի պետական ուսումնական ծրագրերում և ընդլայնել Հայոց, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի, Հոլոքոսթի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործումը:
Թուրքական «Միլլիյեթի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի թուրքական խմբերը հակառակ արշավ են սկսել՝ նպատակ ունենալով խանգարել հունվարի 31-ին վերոնշյալ բանաձևի հաստատմանը: «Pax Turcica» թուրքական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել և հույս ունի մինչև քվեարկութունը Նահանգային սենատի անդամներին համոզել, որպեսզի վերջիններս չքվեարկեն հայկական բանաձևի օգտին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |