Միջազգային09:27, 03 Փետրվար 2014
Էրիկա Սթեինբախը Թուրքիայի վարչապետին կոչ է արել ներողություն խնդրել հայերից

Գերմանիայի խորհրդարանի «Քրիստոնե-դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Էրիկա
Սթեինբախը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ներողություն
խնդրել հայ ժողովրդից:
«Կոչ եմ անում այլևս չժխտել 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության ժամանակ իրականացված հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Եկել է ժամանակը ներություն խնդրելու ցեղասպանության զոհերի հետնորդներից և հաշտության ձեռք մեկնելու»,- ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ասել է գերմանացի պատգամավորը:
Սթեինբախը Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և անհրաժեշտ համարել, որ այդ թեման ընգրկվի պատմության դասագրքերում: Ըստ նրա` մարդկության դեմ ուղղված այդ հանցագործություն արդեն հարկ եղածի պես փաստերով հիմնավորված և ապացուցված է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |