• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային16:09, 13 Փետրվար 2014

Մոսադը հրապարակել է իր հետ համագործակցած մուսուլմանական երկրների անունները

Մոսադը հրապարակել է իր հետ համագործակցած մուսուլմանական երկրների անունները

Իսրայելի բանակի պաշտոնական կայքում տեղ գտած մի հաշվետվության մեջ հրապարակվել է մի շարք մուսուլմանական երկրների անուններ, որոնք համագործակցել են Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ: Թուրքական «Հաբեր բյուլենթի» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ համագործակցությունը ծավալվել է անվտանգության, հետախուզության և ռազմական ոլորտներում: 

«Մոսադի» հետ համագործակցած մուսուլման երկրների ցուցակում են հայտնվել Սաուդյան Արաբիան, Միացյալ արաբական էմիրությունները, Աֆղանստանը և Ադրբեջանը:

Ըստ հաշվետվության՝ համագործակցության շրջանակներում Իսրայելին տեղեկություններ է տրամադրվել Բահրեյնի, Իրանի և Պաղեստինի վերաբերյալ: Նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի մասով Սաուդյան Արաբիայի հետ ուղղակի համագործակցություն է ծավալվել, ինչի առիթով նույնիսկ «Մոսադի» նախորդ ղեկավարը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ թեման տեղում քննարկելու նպատակով:

Հաշվետվության մեջ բացահայտվում է նաև, որ Իսրայելը Ադրբեջանին ու Աֆղանստանին վաճառած զինամթերքը մատակարել է Պակիստանի տարածքով:

Նշվում է, որ զինտեխնիկայի վաճառքը միտված է եղել ոչ միայն Իսրայելի տնտեսական վիճակի բարելավմանը, այլ ռազմավարական անվտանգության շահեր ձեռք բերելու նպատակ է ունեցել:

Եվ որպես օրինակ նշվում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք օգտագործվել են Իրանի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}