• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:03, 20 Փետրվար 2014

Նամակ Օբամային՝ ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիայի հարցում հստակեցնելու պահանջով

Նամակ Օբամային՝ ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիայի հարցում հստակեցնելու պահանջով

Ամերիկյան շուրջ 80 նախկին սենատորներ, դիվանագետներ, վերլուծաբաններ փետրվարի 19-ին բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով որոշակիացնել ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի հարցում:

Նամակի հեղինակները նախագահից  պահանջում են խախտել երկարատև լռությունը և գնահատական տալ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության վարած քաղաքականությանը: Նրանց կարծիքով ԱՄՆ-ի լռությունը կխրախուսի Էրդողանին  երկրում իրավունքի գերակայությունը նվազեցնելու հարցում:

Հեղինակներն անհանգստություն են հայտնել Գեզի զբոսայգու և հակակոռուպցիոն հետաքննության դեմ էրդողանի պատասխան գործողություններից:  Նշվում է, որ այս ամենի դեմ  Էրդողանի պատասխան գործողությունները սպառնում են երկրի փխրուն ժողովրդավարությանը և այն բռնապետության վերածելու վտանգ են ստեղծում:

Ըստ նրաց՝ Էրդողանը և իր «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները չարաշահելով իրենց դիրքերը և  վտանգի ենթարկելով օրենքի գերակայությունը, փակում են հետաքննությունները, հայուրավոր դատախազների, հազարավոր ոստիկանների պաշտոնանկ են անում  կամ աշխատավայրերը փոխում, փակում են լրատվամիջոցների բերանը:

Նրանք ընդգծել են, որ իրենց կարծիքով Էրդողանն իր բռնատիրական գործողություններով և դեմագոգիայով վտանգի տակ է դնում թուրք-ամերիկայն  հարաբերությունները:

Նամակի տակ ստորագրել են ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական նախկին սենատորներ: Նրանց մեջ են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնական Անն-Մարի Սլոթերը, նախկին նախագահ Ջորջ Բուշի խորհրդական  Էլիոթ Աբրամսը, «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Դևիդ Քրամերը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}