Միջազգային10:33, 21 Մարտ 2014
Ֆյուլեն թուրքերենով քննադատել է Թուրքիայում «Twitter»-ի արգելափակումը
Թուրքիայում
«Twitter»-ի արգելափակումից հետո աշխարհի տարբեր կողմերից քննադատություններեն
հնչում թուրքական կառավարության հասցեին:
Եվրահանձնաժողովից
առաջին արձագանքը եղել է թվային տեխնոլոգիաների ոլորտի եվրահանձնակատար Նելի Քրուսից: «Twitter»-ում կատարած նրա գրառման մեջ մասնավորապես ասված է. «Թուրքիայում «Twitter»-ի արգելափակումն անիմաստ ու վախկոտ քայլ է: Թուրքիայի ժողովուրդը և
միջազգային հանրությունը սա կդիտի որպես գրաքննություն»:
Քրուսից հետո հաջորդն արձագանքել է Եվրամիության ընդլայման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա «Twitter»-ում թուրքերենով գրառում է արել` ասելով. «Խորապես անգանգստացած ենք Թուրքիայում «Twitter»-ի արգելափակումից: Հաղորդակցությունը և հաղորդակցության միջոցների ընտրության ազատությունը ԵՄ արժեք է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |