Միջազգային07:39, 15 Ապրիլ 2014
Daily Telegraph. «Թուրքիան է օգնել Քեսաբի վրա հարձակված ապստամբներին»

Անգլիական «Daily
Telegraph» թերթում
հոդված է տպագրվել
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանակից հայաբնակ Քեսաբ ավանի վրա ծայրահեղականների հարձակման և այդ գործում Թւրքիայի ցուցաբերած
օգնության մասին:
Հոդվածի
հեղինակ Ռութ
Շերլոկը ընդգծում է, որ
ապստամբները անցել են ռազմականորեն
լավ վերահսկվող թուրքական սահմանը, սակայն
այդ հանգամանքի
վրա աչք է փակվում:
Թերթում
մեջբերվում
է սիրիացի
ընդդիմադրի խոսքերը, ով
նույնպես վերահաստատել է Թուրքիայի
օգնությունը:
«Առափնյա հատվածից բացի միակ մուտքը Թուրքիայի սահմանն էր: Կարճ
ասած՝ դա
(Թուրքիայի ցուցաբերած օգնությունը) մեծ օգնություն էր»,- նշել է ընդդիմադիրը:
Թերթը զրուցել է նաև քեսաբահայերի հետ, որոնցից Պետրոս անունով մեկը հայտնում է, որ գիշերը սկսված ռմբակոծությունը
Թուրքիայի կողմից է եղել: Նա նաև հայտնել է,
որ իր բարեկամներից մեկը ծայրահեղականների հետ միասին թուրք զինվորների է տեսել:
Թերթը այն եզրահանգման է գալիս, որ Թուրքիայի արտգործնախարարության
պնդումներն այն մասին, թե զինյալ ծայրահեղականներին Թուրքիան չի աջակցել, ստահոդ են
և անհիմն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |