Միջազգային08:56, 08 Մայիս 2014
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի

Բուենոս Այրեսի նահանգապետարանը Արգենտինայի հայ համայնքին հողատարածք
է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու համար: Այս մասին հայտարարել է Բուենոս Այրեսի մարդու
իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղարի տեղակալ Կլաուդիո Ավրուժը:
Թուրքական «Mynet» լրատվական կայքը հայտնում է, որ նվիրատվության համար կազմակերպված
միջոցառման ժամանակ Ավրուժը հիշեցրել է, որ
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է և՛ Արգենտինայի խորհրդարանը, և՛ Բուենոս Այրեսի
քաղաքային խորհուրդը: Ըստ Արուժի՝ այս նախաձեռնությունը կծառայի հօգուտ ինչպես հայ
համայնքի, այնպես էլ բուենոս այրեսցիների:
Հայոց ցեղասպանության թանգարան է բացվելու նաև Ուրուգվայում: Սպասվում
է, որ երկու երկրներում էլ թանգարանները կբացվեն նույն օրը՝ 2015թ.-ի ապրիլի 24-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |