Միջազգային12:55, 14 Մայիս 2014
Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիային

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը,
Վատիկանում ընդունելով Դիարբեքիրից ժամանած թուրքական պատվիրակությանը, որի
կազմում եղել են նաև հայ, ասորի և քաղդեացի պատվիարկներ, իր ցավակցությունն է
հայտնել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարի կապակցությամբ:
«Սիրելի եղբայրներ, կոչ եմ անում աղոթք բարձրացնել առ աստված երեկ Թուրքիայում ածխահանքի վթարին զոհ գնացած և ստորգետնյա արգելափակման մեջ հայտնված մարդկանց համար: Թող աստված ընդունի զոհերի հոգիները, իսկ նրանց ընտանիքներին սփոփություն տա»,- ըստ թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի` ասել է Հռոմի պապը:
Պատվիրակության անդամ Աբդուլլահ Դեմիբաշը տեղեկացրել է, որ իրենք Հռոմի պապին հրավիրել են այցելել Դիարբեքիր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխահանքում նախնական տեղեկությունների համաձայն էլեկտրական խոտանից նախօրեին բռնկվել էր հրդեհ, ինչի հետևանքով խոշոր վթար էր տեղի ունեցել: Հանքում այդ պահին գտնվելիս է եղել 787 աշխատակից: Տեխնածին այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |