Միջազգային13:12, 21 Մայիս 2014
Financial Times. «Էրդողանը երկրում խորացնում է բևեռացումը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կիրառած քաղաքական բառապաշարին և դրսևորած վարքագծին ուշադրություն է դարձրել արևմտյան մամուլը: Մասնավորապես բրիտանական «Financial Times» պարբերականում լույս է տեսել հոդված` «Եթե Էրդողանի դեմը չառնվի, նա կղեկավարի տրոհված Թուրքիա» վերտառությամբ: Հոդվածագիր Դեյվիդ Գարդների կարծիքով` Էրդողանի պահվածքը նպաստում է երկրում բևեռացման խորացմանը:
Սոմայի ածխահանքի ողբերգական վթարից հետո վարչապետ Էրդողանի դրսևորած նյարդային պահվածքը լուրջ վտանգ կարող է ստեղծել գալիք նախագահական ընտրություններում նրա հաղթելու հավանականության համար: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ ցուցարարներին կոշտ վերաբերմունքի արժանացնելը ևս նվազեցնում է Էրդողանի` նախագահական ընտրություններում հաղթելու շանսերը: Գարդների բնորոշմամբ` Էրդողանը այլակարծությունը համարում է անհարգալից վերաբերմունք իր տեսակետների նկատմամբ ու ամեն ինչի մեջ իր դեմ ուղղված դավադրություն է տեսնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |