Միջազգային08:39, 24 Մայիս 2014
Գերմանիայի կանցլերը մտահոգված է Թուրքիայի քրիստոնյանների վիճակով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստություն է հայտնել Թուրքիայում
նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ: Գերմանական «Pfälzische Merkur» և «Saarbrücker Zeitung» թերթերին տված
հարցազրույցում նա մասնավորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայում ցուցարարների
հանդեպ դրսևորվող վերաբերմունքի ու քրիստոնյաների օրհասական դրության առիթով:
Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի կառավարության օրոք երկիրն արձանագրել է տնտեսական մեծ առաջընթաց,
իսկ քրդական հարցն էլ մտել է կարգավորման գործըթնացի մեջ:
Նշենք, որ այսօր նախատեսված է Էրդողանի այցը Գերմանիա, մասնավորապես Քյոլն քաղաք: Գերմանիայում է գտնվում է թուրքական սփյուռքի ամենամեծ համայնքը (շուրջ 3 մլն): Վերլուծաբանների համոզմամբ` Էրդողանի Գերմանիա կատարելիք այցը հետապնդում է նախընտրական արշավի նպատակ, քանի որ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն նաև արտասահմանաբնակ թուրքերը: Էրդողանի այցի նախաշեմին Քյոլնում արդեն բողոքի մթնոլորտ է թեժանում: Վարչապետի օգնական Էմրուլլահ Իշլերի դեմ Քյոլնում բողոքի ցույց է անցկացվել, երբ վերջինս տեղի թուրքական ռեստորանների մեկում ճաշելիս է եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |