• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:45, 29 Մայիս 2014

Տարոն Աջեմօղլու. «Թուրքիայի տնտեսությունն անհամաչափ է զարգանում»

Տարոն Աջեմօղլու. «Թուրքիայի տնտեսությունն անհամաչափ է զարգանում»

Financial Times պարբերականում հրապարակվել է աշխարհի նշանավոր համալսարանների շարքին դասվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուի՝ Թուրիայի տնտեսության ներկայիս վիճակի մասին հնչեցրած գնահատականները: Ծնունդով Թուրքիայից հայազգի նշանավոր տնտեսագետն ասել է, որ Թուրքիայի տնտեսությունն ունի երկկողմանի կառուցվածք. այն դեպքում, երբ Ստամբուլում, Անկարայում և որոշ այլ շրջաններում շատ ժամանակակից կազմակերպություններ միջին խավի ու արտահանման համար արտադրանքներ են տալիս, այդ նույն շրջաններում առկա են նաև կիսապաշտոնական, աշխատանքային անվտանգության ցածր մակարդակով ու շատ ցածր գներով գործունեություն ծավալող կազմակերպություններ, որոնք խանգարում են տնտեսության զարգացմանը:

Աջեմօղլուի հոդվածում նշվում է, որ Թուրքիայի տնտեսության մեջ հատկապես ցածր տոկոս է կազմում բարձր տեխնոլոգիաների արտահանումը: Թերթում նշվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաներ արտահանումը Թուրքիայի տնտեսության մեջ 4 տոկոսից էլ ցածր է, ինչը շատ ցածր ցուցանիշ է Թուրքիայի տնտեսության հետ համեմատելի տնտեսությունների շարքում:

Ըստ Աջեմօղլուի՝ Թուրքիայի տնտեսության ապագայի մասին կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն, ինչը մեծապես բխում է տնտեսական դաշտում օրենքի գերակյության բացակայությունից: Հենց այս հանգամանքն էլ, ըստ Աջեմօղլուի, տնտեսական միջին եկամուտներ ունեցող Թուրքիայի համար ճգնաժամն անխուսափելի կդարձնի:

Հայազգի նշանավոր տնտեսագետը, որպես եզրափակում, ասել է . «Թուրքիային անհրաժեշտ է միջին եկամուտներ ունեցող երկրից աճ արձանագրել, և դրա համար միակ ճանապարհը ավելի շատ ներդրումներ, ավելի շատ տեխնոլոգիական արտահանում և ավելի շատ աշխատուժ ունենալն է: Վերջին ժամանակներում թվարկվածներից որևէ մեկը բավար չի, ինչն էլ նշանակում է, որ Թուրքիայի տնտեսությունը առողջ աճ չի արձանագրում»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}