• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:57, 10 Հունիս 2014

Ալմելոյում թուրքերի հակահայկական ցույցն անհանգստացրել է Հոլանդիայի կուսակցություններին

Ալմելոյում թուրքերի հակահայկական ցույցն անհանգստացրել է Հոլանդիայի կուսակցություններին

Հոլանդիայի (Նիդերլանդներ) կուսակցությունների ներկայացուցիչները հունիսի 1-ին Ալմելո քաղաքում թուրքերի կողմից կազմակերպված ցույցի առնչությամբ հարցեր են ուղղել կառավարությանը: Տեղեկացնենք, որ թուրքերը ցույց էին կազմակերպել՝ բողոքելով հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման դեմ: Հուշահամալիրի բացումը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 24-ին:

Թուրքական «Սոն հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDA), «Սոցիալիստական» (SP), «Ազատություն» (PVV), «Հոլանդիայի ուղղափառ բարեփոխում» (SGP) և «Քրիստոնեական միություն» (CU) կուսակցությունները  կարծում են, որ հունիսի 1-ի ցույցն ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր թուրքական իշխանությունների օժանդակությամբ: Այդ իսկ պատճառով  պնդում են, որ անհրաժեշտ է  հարցի վերաբերյալ տեղեկություններ ստանալ թուրք պաշտոնյաներից:

Նշվում է, որ կուսակցություններին հատկապես անհանգստացրել է  ցուցարարների՝  ատելություն պարունակող վանկարկումները, մասնավորապես «Ղարաբաղը հայերի համար գերեզման է դառնալու»:

Որոշ պաշտոնյաներ, հայտնելով, որ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը և Հոլանդիայում մի շարք մզկիթներ աջակցել են բողոքի ակցիային, պահանջել են, որպեսզի Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսը հանդիպի իր թուրք գործընկերոջ հետ  և պարզաբանում ստանա հարցի վերաբերյալ: Բացի այդ պահանջել են հանդիպել նաև Հոլանդիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ:

Մի շարք պահանջներ են հնչել նաև ուղղված Արդարադատության և անվտանգության նախարար Իվո Օփսթելթենին և ինտեգրման հարցերով պատասխանատու, սոցիալական հարցերի նախարար Լոդևիյկ Ասշերին:

 

Օփսթելթենից պահանջում են բողոքի ցույցի ժամանակ հնչած արտահայտությունների համար դիմել դատախազություն, իսկ Ասշերից՝ այդ ոլորտում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}