Միջազգային07:44, 18 Հունիս 2014
Իրաքում IŞİD-ը 15 թուրք բանվորի է գերեվարել

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունը պատանդ է վերցրել Իրաքում աշխատող
15 թուրք բանվորի:
Վերջիններս Իրաքում տեղի ունեցող զինված բախումներից
փորձել են փախչել, սակայն Տիկրիտ -Քերքուք ճանապարհին օտարերկրացի բանվորների հետ միասին պատանդ են վերցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թյուրքիե
գազեթեսի» թերթը: Թուրգայ Հյուրմյուզլյուն, ով ևս գերիների թվում էր եղել և ազատ էր արձակվել, քանի որ իրաքցի է, պատմել է, որ գերեվարվածները
բանվորներ են, ովքեր աշխատում էին հիվանդանոցի կառուցման վրա: Հյուրմյուզլյուն պատմել է, որ IŞİD-ի զինյալները կանգնեցրել են շուրջ 100 հոգու տեղափոխող
մեքենաները, տեղացիներին ազատ են արձակել, իսկ օտարերկրացիներին տարել են: Նշվում է, որ պատանդ է վերցվել շուրջ 60 հոգի, որոնցից
15-ը Թուրքիայի քաղաքացիներ են, մյուսները՝ պակիստանցի, թուրքմենստանցի և նեպալցի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |